Մատչելիության հղումներ

Օդաչուն խաբել է ինքնաթիռն առևանգել փորձող հարբած ուղևորին


Թուրքական լրատվամիջոցները ուրբաթ օրը հաղորդել են ինքնաթիռի առևանգման փորձի մասին. Ուկրաինայի քաղաքացի, 45-ամյա Արտյոմ Հոզլովը Խարկովից Ստամբուլ թռչող ինքնաթիռի անձնակազմից պահանջել է թռչել Սոչի` սպառնալով պայթեցնել ինքնաթիռը:

Նախնական հաղորդագրություններում ասվում էր, թե թուրքական օդուժի F-16 կործանիչն է հարկադրել ինքնաթիռին վայրէջք կատարել Ստամբուլում: Սակայն, ինչպես ավելի ուշ հայտնել է Ստամբուլի քաղաքապետը, օդաչուն կարողացել է հարբած ուղևորին համոզել, որ իրենք վայրէջք են կատարում Սոչիում` իրականում վայրէջք կատարելով Ստամբուլի օդանավակայանում:

Միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել: Փախողակ առևանգչին Ստամբուլում ձերբակալել են: Ինքնաթիռում պայթուցիկ չի հայտնաբերվել:

Ուկրաինայի արտգործնախարարությունը հաստատել է տեղեկատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG