Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետը Ռիգայում հանդիպել է լատվիացի գործընկերոջը


Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակով, արխիվ
Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ուշակովն ընդգծել է, որ այս այցը ևս մեկ առիթ է քննարկելու Երևանի և Ռիգայի միջև հաստատված փոխշահավետ համագործակցության ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը: «Երևանի և Ռիգայի միջև ձևավորված համագործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի: Եվ ես վստահ եմ, որ երկու մայրաքաղաքների միջև առկա ջերմ հարաբերություններն անպայման կունենան փոխշահավետ զարգացումներ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, և մենք կունենանք շոշափելի արդյունքներ», - ասել է, մասնավորապես, Լատվիայի մայրաքաղաքի քաղաքապետը՝ Երևանի քաղաքապետին անվանելով իր «լավ ընկեր»:

Տարոն Մարգարյանը շնորհավորել է գործընկերոջը Ռիգան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ և, իր հերթին, ասել է, որ այսօր առկա են բոլոր նախադրյալները Երևանի և Ռիգայի միջև բարեկամական ու գործնական հարաբերություններն է՛լ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար: «Երևանի և Ռիգայի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը հիմնված է մեր երկրների և ժողովուրդների բարեկամության վրա, որի ապացույցն են վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը: Վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել Ռիգայում ստորագրված եղբայրացման մասին համաձայնագրով նախատեսված բոլոր նախանշումները և իրականացնել տարբեր ծրագրեր` ի բարօրություն մեր մայրաքաղաքների», - նշել է Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG