Մատչելիության հղումներ

Վրացիները նորից ապամոնտաժել են Ստալինի արձանը


Թելավիում նորից ապամոնտաժել են սովետական բռնապետ Իոսիֆ Ստալինի արձանը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ էին վերատեղադրել։

Թելավիի իշխանությունները հայտարարել են, որ արձանն այս տարվա սեպտեմբերի 1-ին առանց պատկան թույլտվության են տեղադրել Երկրորդ աշխարհամարտի զոհերի հուշահամալիրի տարածքում։

Այն տեղադրած Վրաստանի պատերազմի վետերանների միությունը և «Ստալինիստ» հասարակական կազմակերպությունը դատապարտել են արձանի ապամոնտաժումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG