Մատչելիության հղումներ

Թբիլիսին ակնկալիքներ ունի ՆԱՏՕ-ի 2014-ի գագաթնաժողովից


ՆԱՏՕ-ի և Վրաստանի դրոշները
ՆԱՏՕ-ի և Վրաստանի դրոշները
Վրաստանը ակնկալում է, որ հաջորդ տարվա աշնանը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվի երկրի ապագան այդ կառույցում: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

«Մեր գործընկերներից մենք ակնկալում ենք դաշինքում Վրաստանի ապագայի լուրջ քննարկում։ Սա այն երկիրն է, որն անցկացրեց ժողովրդավարական ընտրություններ, որը ստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, որը մեծ հաջողություններ կարձանագրի եվրաինտեգրացման հարցում։ Վրաստանը փոքր երկիր է, որը լրջորեն, համարձակ աջակցում է ՆԱՏՕ-ին իր գործողություններում ու ողջ աշխարհում խաղաղության պահպանմանը», - հայտարարել է Վրաստանի նախագահը՝ ընդգծելով, որ իրենք լուրջ դիրքորոշում ունեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG