Մատչելիության հղումներ

Աֆղանստանում սպանվել են ՆԱՏՕ-ի երեք զինծառայողներ


Աֆղանստանի արևելում այսօր աֆղանական անվտանգության ուժերի աշխատակցի համազգեստով մի մարդ սպանել է ՆԱՏՕ-ի երեք զինծառայողների:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Այսօր ավելի վաղ Կիպաս նահանգում հատուկ գործողության ընթացքում սպանվել էին տեղի ստվերային նահանգապետը՝ թալիբ Մոհեբուլլան և իր տասը զինակիցները:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, Մոհեբուլլայի հրամանատարության տակ կային 120 թալիբներ: Նա մեղադրվում էր ահաբեկչական գործողություններ իրականացնելու, մարդկանց առևանգելու, զինյալներ հավաքագրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG