Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների անվտանգության համակարգերը կվերանայվեն


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգել, արխիվ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգել, արխիվ
Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի շտաբում տեղի ունեցած հրաձգությունից հետո երկրի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հրամայել է Պենտագոնին վերանայել ամերիկյան ռազմական օբյեկտների անվտանգության համակարգերը։

Նա հանձնարարել է նաև ուսումնասիրել ռազմական օբյեկտներ մուտք գործելու անցագրերը, քանի որ ողբերգության համար մեղավոր հրաձիգը շենք մուտք գործելու համար օրինական փաստաթղթեր էր օգտագործել։

Երկու օր առաջ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի շտաբում նավատորմի նախկին ծառայող 34-ամյա Աարոն Ալեքսիսի բացած կրակի հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս 12-ը՝ վիրավորվել: Ինքը Ալեքսիսը գնդակահարվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG