Մատչելիության հղումներ

Վաղը Երևանում կհանդիպեն Արևելյան գործընկերության կրթության նախարարները


Վաղը Երևանում տեղի կունենա Եվրամիության Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում Հայաստանում գտնվող գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների հանդիպումը:

Հայաստանի կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ բացմանը կմասնակցի նաև Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նույն օրը տեղի կունենա միջոցառման մասնակից պատվիրակությունների ղեկավարների մամուլի ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG