Մատչելիության հղումներ

11 տարի՝ Բիշքեկի նախկին քաղաքապետին


Ղրղըզստան - Իրավապահները Նարիման Տուլեևին ուղեկցում են դատարան, Բիշքեկ, հունիս, 2012թ․
Ղրղըզստան - Իրավապահները Նարիման Տուլեևին ուղեկցում են դատարան, Բիշքեկ, հունիս, 2012թ․
Ղրղըզստանի դատարանը մայրաքաղաք Բիշքեկի նախկին քաղաքապետ Նարիման Տուլեևին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ և դատապարտել 11 տարվա ազատազրկման։

Այդ գործի շրջանակներում Բիշքեկի քաղաքապետարանի ևս մի քանի աշխատակիցներ դատապարտվել են 5-ից մինչև 13 տարվա ազատազրկման։

Տուլեևը պնդում է, որ դատավճռի հիմքում քաղաքական դրդապատճառներ են։ Նա քաղաքապետ է աշխատել նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի օրոք` մինչև վերջինիս 2010 թվականի պաշտոնանկությունը։

Նարիման Տուլեևը ձերբակալվել է 2012-ին։ Դատախազի պնդմամբ՝ նրա կոռուպցիոն գործարքների արդյունքում պետությունը կորցրել է 1 միլիոն 400 հազար դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG