Մատչելիության հղումներ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելգիա


Եվրամիության անդամ-պետությունների և Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կայցելի Բրյուսել։

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Ակնկալվում է, որ Բրյուսելում կքննարկվեն Արևելյան գործընկերության ծրագրի արդյունքները Վիլնյուսի գագաթաժողովից առաջ:

Հիշեցնենք` Արևելյան գործընկերությունը ԵՄ արտաքին հարաբերությունների ծրագրերից է` ուղղված հետսովետական 6 երկրներում տեղի ունեցող քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների խթանմանը: Ծրագրի մեկնարկից 4 տարի է անցել և տարեվերջին Վիլնյուսում նախատեսվում է, որ Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը կնախաստորագրեն, իսկ Ուկրաինան արդեն կստորագրի Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG