Մարզպետարանի վարչության պետը ձերբակալվել է պետական միջոցների յուրացման կասկածանքով
Արարատի մարզպետարանում զգուշանում են խոսել նախկին գործընկերոջ՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի ձերբակալության շուրջ։ Ֆինանսների նախարարությունը ուսումնասիրություններ է անցկացրել Արարատի մարզում ու չարաշահումներ հայտնաբերել, ինչի հիման վրա էլ Վիրաբյանը ձերբակալվել է: