Մատչելիության հղումներ

Երևանի փողոցում քաղաքացուն օձ է խայթել


Այսօր առավոտյան Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ օձը խայթել է Երևանի Գուրգեն Մահարու փողոցի թիվ 30 տան 35-ամյա բնակչուհի Ն. Ուսուբովայի ոտքը, ում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, ասված է նախարարության հաղորդագրությունում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Քաղաքացիները օձին որսալու համար պահանջել են օգնություն, դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տարածքի հետախուզման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG