Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ Սպիտակի քաղաքապետի կողմից ծեծի փաստով


Քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Սպիտակի քաղաքապետի կողմից նույն քաղաքի բնակչին ծեծի ենթարկելու փաստի առթիվ, փոխանցում է Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը:

«Սպիտակի քաղաքացի Լ. Մարյանը հաղորդում է ներկայացրել, որ 2013 թվականի հուլիսի 9-ին Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ քաղաքապետ Գագիկ Սահակյանը ծեծել է իրեն», - ասված է դատախազության հաղորդագրությունում:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով։ Քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին:

Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG