Մատչելիության հղումներ

Նախարարները ասուլիսներ են տալիս


Հայաստանի նոր կառավարությունը իր առաջին նիստի ժամանակ, որը վարում է նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւան, 8-ը մայիսի, 2013թ․
Հայաստանի նոր կառավարությունը իր առաջին նիստի ժամանակ, որը վարում է նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւան, 8-ը մայիսի, 2013թ․
Չորեքշաբթի օրը ասուլիսներ են տալիս Հայաստանի էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարները:

Ասուլիսները նվիրված են, հիմնականում, Վերահսկիչ պալատի հաշվետվությանը:

«Վերահսկիչ պալատի պրոֆեսիոնալիզմի մասին թույլ տվեք չարտահայտվել», - հայտարարեց, մասնավորապես, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Ասուլիսի ժամանակ անդրադառնալով մեծ հնչեղություն ստացած բիոզուգարանների խնդրին՝ նա ասաց․ - «Եթե զուգարանները դիտարկում ենք եկամուտ ստանալու նպատակով, ապա, այո, դրանք անարդյունավետ են: Էդ զուգարանները ունեցել են կոնկրետ նպատակ, որ դրանք լինեն լավագույնը»:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ասուլիսում խոսում է գնումների ոլորտի բարեփոխումներից, բողոքարկման կարգից:

Այս ոլորտի վերաբերյալ Վեհրահսկիչ պալատը իր հաշվետվությունում նշել էր, մասնավորապես, թե «իրավիճակը գնումների համակարգում, առհասարակ, խիստ մտահոգիչ է. ակնհայտ է, որ խնդիրներն ունեն համակարգային բնույթ»:

Ֆիննախարարը հակադարձում է Վերահսկիչ պալատի պնդումներին:


Նախարարների ասուլիսների մանրամասները՝ այսօր ավելի ուշ, դրանց կարող եք հետևել նաև Ազատություն TV-ի ուղիղ եթերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG