Մատչելիության հղումներ

Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցները ազատ են արձակվել


Այսօր Վրաստանի Ռուսթավիի քաղաքային դատարանը դատարանի դահլիճից ազատ է արձակել Թբիլիսիի քաղաքապետարանի չորս աշխատակիցներին, ովքեր ձերբակալվել էին բյուջետային միջոցների մսխման կասկածանքով:

Դատարանը այս որոշումը կայացրել է հաշվի առնելով պաշտպանության ներկայացրած փաստերը` ձերբակալության ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ: Խափանման միջոցը, սակայն, դատարանը կորոշի ավելի ուշ:

Դատախազությունը պահանջել է երկամսյա կալանք, ձերբակալվածների պաշտպանությունը պահանջել է նրանց չկալանավորել` միեւնույն ժամանակ նշելով, որ վերջիններս իրենց մեղավոր չեն ճանաչում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG