Մատչելիության հղումներ

Եգիպտոսում պահանջում են նախագահ Մուրսիի հրաժարականը


Եգիպտոս -- Բողոքի ակցիաներ Կահիրեի Թահրիր հրաարակում, 30-ը հունիսի, 2013թ.
Եգիպտոս -- Բողոքի ակցիաներ Կահիրեի Թահրիր հրաարակում, 30-ը հունիսի, 2013թ.
Այսօր լրանում է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի նախագահության մեկ տարին:

Բողոքի լայնածավալ ցույցերից հետո անցյալ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այժմ Կահիրեում կրկին անհանգիստ դրություն է: Թահրիր հրապարակում գիշերը անցկացրած հարյուրավոր ընդդիմադիրներին այժմ միանում են նորանոր ցուցարարներ` նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականի պահանջով: Ընդդիմադիրները պնդում են, որ բարեփոխումներ իրականացնելու փոխարեն Մուրսին ամրապնդում է իսլամիստների դիրքերը:

Վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետեւանքով Եգիպտոսում զոհվել է 8 հոգի, այդ թվում եւ ԱՄՆ մեկ քաղաքացի, ինչից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը այդ երկրում ԱՄՆ դեսպանատան օժանդակ անձնակազմին հրահանգել է լքել Եգիպտոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG