Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վրաստանում միջազգային համաժողովի է մասնակցել


Հունիսի 27-29-ը Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի գլխավորությամբ մասնակցել է Բաթում քաղաքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության եւ անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:

Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են Վրաստանի պաշտպանական քաղաքականության ու բարեփոխումների, միջազգային խաղաղարար առաքելությունների նրա մասնակցության, ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկաներների, Եվրատլանտյան անվտանգության, Հարավային Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանում սպառնալիքների եւ մարտահրավերների հետ կապված հարցեր, փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը:

Համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային երկկողմ հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, դոկտոր Էվելին Ֆարկասի եւ Մեծ Բրիտանյանի պառլամենտի անդամ, Միջազգային անվտանգային ռազմավարության նախարար, դոկտոր Անդրյու Մերիսոնի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության ընթացիկ ծրագրեր եւ նոր հեռանկարներ, մասնավորապես՝ միջազգային խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության եւ վարժանքի, պաշտպանական բարեփոխումների, հումանիտար ականազերծման ոլորտներում, եւ կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG