Մատչելիության հղումներ

Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի եւ Իրանի միջեւ


Հունիսի 28-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը, հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ ԻԻՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների եւ մշակութային գործիչնեի համար մուտքի վիզաների եւ կացության թույլտվության տրամադրման ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր եւ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ գումարելու հյուպատոսական խորհրդակցությունների հաջորդ` տասներորդ նիստը 2014 թվականին Թեհրանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG