Մատչելիության հղումներ

Խաչատուրովը Ստոկհոլմում մասնակցում է ՆԱՏՕ-ի գործընկերների համաժողովին


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով, արխիվ
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով, արխիվ
Երեկ Ստոկհոլմ է մեկնել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը` ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին մասնակցելու նպատակով:

Համաժողովն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո:

«Գործընկերության հեռանկարները» խորագրով համաժողովը, որը նախագահում է Վերափոխումների դաշնակցային հրամանատար, գեներալ Ժան Պոլ Պալոմերոսը` Ֆրանսիայի ռազմաօդային ուժերից, նպատակաուղղված է միջազգային անվտանգության նորահայտ մարտահրավերների եւ դրանց համատեղ լուծումների որոնման շուրջ կարծիքների փոխանակմանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հայաստանյան պատվիրակության այցը կավարտվի վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG