Մատչելիության հղումներ

Թուրքիայի դեսպանը հրավիրվել է Գերմանիայի ԱԳՆ


Թուրքիայի դեսպան Հյուսեյին Ավնի Կարսիօղլուն այսօր հրավիրվել է Գերմանիայի արտգործնախարարություն` կանցլեր Անգելա Մերկելի հասցեին պաշտոնական Անկարայի հնչեցրած քննադատության կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Անդրեաս Պեշկեն «անընդունելի» է որակել Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղիշի հայտարարությունը, թե ԵՄ-ին իր երկրի անդամակցության բանակցությունների նոր փուլի խոչընդոտումը պաշտոնական Բեռլինի կողմից կապված է Մերկելի նախընտրական արշավի հետ:

Խոսնակը ասել է, որ «ուղղակի կապ չկա» Թուրքիայում բողոքի ցույցերին պաշտոնական Անկարայի հակազդեցության եւ Եվրամիության բանակցությունների միջեւ, սակայն հաստատել է, որ Գերմանիան «եւ այլ երկրներ» վերապահումներ են հայտնել բանակցությունների նոր փուլ սկսելու հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG