Մատչելիության հղումներ

Երեւան - Հալեպ միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թուրքիայում


Երեկ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայում վթարի է ենթարկվել սիրահայերին Հալեպ տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ:

Կենտրոնից կապ է հաստատվել Հայաստանի սփյուռքի նախարարության հետ: Պարզվել է, որ հունիսի 14-ին Թուրքիայի Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երեւան - Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են:

Ստացված տեղեկությունների համաձայն` միկրոավտոբուսում եղել է 9 մարդ, որոնց թվում եղել են Հայաստանի քաղաքացիներ: Հայաստանի քաղաքացի 22-ամյա Տիլա Պապիկյանը, ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, հունիսի 16-ին տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ մնացած տուժածներին Թուրքիայում ցուցաբերվել է համապատասխան օգնություն։ Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG