Մատչելիության հղումներ

Ռուսաստանը թույլ չի տա Սիրիայի վրա թռիչքազերծ գոտի սահմանել


Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալսեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ Ռուսաստանը թույլ չի տա Սիրիայի օդային տարածքում թռիչքներն արգելող գոտի ստեղծել, քանի որ դա կզրկի Սիրիայի կառավարությանը օդից ահաբեկիչներին հարվածներ հասցնելու հնարավորությունից:

Մի շարք երկրներ հանդես են գալիս Սիրիայի օդային տարածքում թռիչքներն արգելող գոտի սահմանելու գաղափարի օգտին: Միեւնույն ժամանակ, Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ նման որոշում կարող է ընդունել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, սակայն դա քիչ հավանական է, քանի որ խորհրդում միասնական կարծիք չկա որոշում ընդունելու համար:


Տաթեւիկ Լազարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG