Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Օվեչկինը` NHL-ի առավել արժեքավոր խաղացող


«Վաշինգթոն Քեփիթոլզ» ակումբի ավագ եւ Ռուսաստանի հավաքականի հարձակվող հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը երրորդ անգամ վաստակել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) «առավել արժեքավոր խաղացողի» մրցանակը։

Այդ անվանակարգում, որի հաղթողի անունը որոշում է «Պրոֆեսիոնալ հոկեյի լրագրողների միությունը», երկրորդ տեղում է հայտնվել «Փիթսբուրգ Փինգվինզ» ակումբի հարձակվող Սիդնի Քրոսբին։

Ռուս մարզիկը երրորդ անգամ է վաստակում «առավել արժեքավոր խաղացողի» մրցանակը։ 27-ամյա Օվեչկինը 2013 թվականի մրցաշրջանում 32 գոլ է խփել։

Դա մոտ 40 տոկոսով զիջում է Հոկեյի ազգային լիգայի միջին ցուցանիշին, սակայն դա բացատրվում է այն հանգամանքով, որ 2012 թվականին լիգայում մարզիկների եւ ակումբների սեփականատերերի միջեւ պայմանագրերի շուրջ առաջացած վեճերի հետեւանքով մեծ թվով խաղեր չեղյալ են հայտարարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG