Մատչելիության հղումներ

Ռուսաստան է արտահանվել վրացական գինու առաջին խմբաքանակը


2006 թվականից ի վեր առաջին անգամ Վրաստանը գինի է արտահանել Ռուսաստան:

Շաբաթ օրը Դուգլաձե գինու գործարանից Ռուսաստան է ուղարկվել 30,000 շիշ գինի:

Հիշեցնենք` Ռուսաստանը արգելել էր վրացական եւ մոլդովական գինիների ներմուծումը, պնդելով, որ դրանց մեջ ծանր մետաղներ եւ միջատասպան քիմիական նյութեր են հայտնաբերվել, թեեւ Թբիլիսին եւ Քիշնեւը դա գնահատել էին որպես Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոց` իրենց արեւմտամետ դիրքորոշման համար:

Մոլդովական գինու արտահանումը Ռուսաստան վերսկսվել էր 2007 թվականին:

Այս տարի` մարտ ամսին, Ռուսաստանը հայտարարեց, որ վրացական գինիները եւ զովացուցիչ ըմպելիքները վերստին ստուգում են անցել եւ դրանք այժմ կարելի է ներկրել:

Ակնկալվում է, որ արդեն այս տարի Ռուսաստանը ներկրելու է մոտ 10 միլիոն շիշ վրացական գինի եւ կոնյակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG