Մատչելիության հղումներ

Մեսսին մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ


Լիոնել Մեսսին հերթական գոլը խփելուց հետո
Լիոնել Մեսսին հերթական գոլը խփելուց հետո
Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի եւ «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիին Իսպանիայի հարկային ծառայությունները մեղադրում են հարկերից խուսափելու մեջ։

Իսպանիայի դատախազը քրեական գործ է հարուցել: Ըստ մեղադրանքի, Լիոնել Մեսսին եւ նրա հայրը` Խորխե Հորացիո Մեսսին 2006-2009 թվականներին թաքցրել են եկամուտը, որը ստացել են Մեսսիի կերպարը գովազդում օգտագործելու իրավունքի վաճառքից։ Չվճարված հարկի գումարն ավելի քան 4 միլիոն եվրո է։

Մեղավոր ճանաչվելու դեպքում Լիոնել Մեսսին եւ նրա ֆինանսական մենեջերի պարտականությունները կատարող հայրը կարող են դատապարտվել մինչեւ 4 տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG