Մատչելիության հղումներ

Շարմազանովը հակադարձում է Ադրբեջանի ԱԳՆ-ին


Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով
«Բնականաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման միջեւ անդունդը գնալով խորանում է, քանի որ Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ռասիզմ եւ այլատյացություն, իսկ Հայաստանում` հանդուրժողականություն», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարզամանովը:

Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի արած հայտարարությունը, թե Ադրբեջանի եւ Հայաստանի զարգացման միջեւ անդունդը հասել է ահռելի մեծության, Շարմազանովը շարունակել է. - «Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես քարոզում են պատերազմ, Հայաստանինը` խաղաղություն: Ադրբեջանում ազատ մամուլը ուտոպիա է, իսկ Հայաստանում` իրականություն: Ադրբեջանը սլանում է դեպի բռնապետություն, որտեղ առանցքային դեր ունի անձի պաշտամունքը, մինչդեռ Հայաստանում զարգանում է քաղաքական բազմակարծությունը»:

«Ակնհայտ է, որ նման «զարգացման» դեպքում Ադրբեջանի ֆիասկոն անխուսափելի է», - ամփոփել է Էդուարդ Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG