Զինդատախազ. Սյունիքի մարզպետարանի քայլը «նախաքննության տվյալների հրապարակում չէ»
Սյունիքի մարզպետարանի կողմից Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի տեսագրության սղագրումն ու տարածումը նախաքննության տվյալների հրապարակում չէ, քանի որ մինչեւ տեսագրության առգրավումը այն գտնվել է Խաչատրյանի ընտանիքի անդամների տրամադրության տակ: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը: