Մատչելիության հղումներ

Թոմ Դոնիլոնին կփոխարինի Սյուզան Ռայսը


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնը հրաժարական է ներկայացրել:

«Նյու Յորք Թայմս»-ը, վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրները, հայտնում է, որ Դոնիլոնը պաշտոնը կթողնի հուլիսին:

Դոնիլոնին այդ պաշտոնում կփոխարինի ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սյուզան Ռայսը:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանի թափուր տեղը կզբաղեցնի լրագրող, քաղաքագետ, նախագահ Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Սամանտա Փաուերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG