Երեկ ցերեկը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում երեք ահազանգ է ստացվել երեւանյան շենքերում օձեր նկատելու մասին:
Նախարարության հաղորդագրության համաձայն` մոտ 80 սմ երկարությամբ գյուրզա է հայտնաբերվել մայրաքաղաքի Բաբաջանյան 139 հասցեում գտնվող թիվ 78 մանկապարտեզի մանկասենյակի խորդանոցում, մեկ օձ հայտնաբերվել է Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 46/10 շենքի 8-րդ բնակարանում, իսկ Մելքումովի փողոցի թիվ 26/5 տանը հայտնաբերվել է իժ:
Հրշեջ-փրկարարները օձերին տեղափոխել են անվտանգ տարածք: