Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի նկատմամբ


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին, որոնք ուղղված են այդ պետության միջուկային ծրագրի իրականացման վրա ճնշումները մեծացնելուն:

Սահմանված նոր պատժամիջոցներով Միացյալ Նահանգները սպառնում է պատժել արտասահմանյան ֆինանսական ընկերություններին, որոնք զբաղվում են իրանական արժույթի` ռիալի առքուվաճառքով եւ խնայողությամբ:

Նոր պատժամիջոցներով նախատեսվում է նաեւ քայքայել իրանական ավտոարտադրությունը: Համաձայն ԱՄՆ-ի կառավարության ստորագրած փաստաթղթի` պատիժներ են նախատեսվում իրանական մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող ընկերությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG