Մատչելիության հղումներ

Թուրքիայի քաղաքներում բողոքի ցույց են անցկացվել


Ստամբուլում այսօր հարյուրավոր մարդիկ երթով անցել են Բոսֆորի կամուրջը` ի պաշտպանություն հակակառավարական ցույցերի մասնակիցների:

Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ երեկ Ստամբուլի Տաքսիմ շրջանում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներում տասնյակ մարդիկ են վիրավորվել: Ձերբակալվածների թիվը անցնում է 60-ից: Քաղաքի այդ հատվածի վերակառուցման ու Գեզի զբոսայգում ծառահատման ծրագրերի դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ ու ջրնետ մեքենաներ են կիրառել:

Տաքսիմ հրապարակի վերակառուցման դեմ սկսված բողոքները վերաճել են Թուրքիայի վարչապետ Էրդողանի վարած քաղաքականությունից դժգոհության դրսեւորումների:

Ցույցեր են անցկացվել նաեւ Թուրքիայի այլ քաղաքներում` մայրաքաղաք Անկարայում, Իզմիրում, Բոդրումում:

Խաղաղ ցուցարարների դեմ անհամարժեք ուժի կիրառման կապակցությամբ մտահոգություն է հնչեցրել Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG