Մատչելիության հղումներ

Եվրամիության ԱԳ նախարարները կքննարկեն սիրիական խնդիրը


Սիրիացի ապստամբները Հալեպում մարտերի ժամանակ, մայիս, 2013թ.
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները այսօր Բրյուսելում կքննարկեն Սիրիայի հակամարտությունը:

Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը կձգտի հասնել պատժամիջոցները թուլացմանը, որպեսզի սիրիացի ապստամբները կարողանան Եվրոպայից զենք ստանալ:

Սիրիա զենք ուղարկելու նկատմամբ Եվրամիության սահմանած արգելքի ժամկետը լրանում է այս շաբաթավերջին: Եվրամիության երկրները պետք է որոշեն պատժամիջոցների ռեժիմի շարունակության հարցը՝ թողնել այն ուժի մե՞ջ, թե՞ թուլացնել:

Պաշտոնական Լոնդոնի դիրքորոշումը պաշտպանում է Միացյալ Նահանգները: Եվրամիության շատ երկրներ, այդուհանդերձ, հանդես են գալիս սիրիացի ապստամբների զինման դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG