Մատչելիության հղումներ

Սիրիայում «Հըզբոլա»-ի ներգրավումը մտահոգել է Լոնդոնին եւ Փարիզին


Սիրիա - Դեիր ալ-Զորում երեխաները խաղում են փլատակների հարեւանությամբ, 21-ը մայիսի, 2013թ.
Սիրիա - Դեիր ալ-Զորում երեխաները խաղում են փլատակների հարեւանությամբ, 21-ը մայիսի, 2013թ.
Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան կոչ են անում Եվրոպական միության մյուս երկրներին Լիբանանի «Հըզբոլա» իսմալիստական շարժման ռազմական թեւը հռչակել ահաբեկչական կազմակերպություն:

Շարժման զինյալները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության կողքին են ու մասնակցում են այդ երկրում ընթացող մարտերին:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, թե պաշտոնական Փարիզը տարակուսած է, որ «Հըզբոլա»-ի զինյալները հարձակվում են Սիրիայի քաղաքացիական անձանց վրա:

Սիրիացի ընդդիմադիրների կոալիցիան, իր հերթին, եռօրյա բանակցություններ է սկսում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում` որոշելու, թե մասնակցելո՞ւ է արդյոք Սիրիայի հարցով Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից կազմակերպվող համաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG