Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը անդրադարձել է Մամեդյարովի ելույթին


Մայիսի 14-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստին ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:

Կիրակոսյանը, մասնավորապես, անդրադարձել է Մշտական խորհրդում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթին, որի մի հատվածը նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

«ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական առաջընթաց արձանագրելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը ձեռնպահ մնա ռազմատենչ հայտարարություններից, ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները եւ իրականացնի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ Հայաստանը կիսում է համանախագահ երկրների նախագահների բոլոր հայտարարությունները եւ դիտարկում է Հիմնարար սկզբունքները, որպես ամբողջություն, որտեղ բոլոր սկզբունքները հավասարազոր են եւ չեն կարող իրականացվել ընտրովիության սկզբունքով», - Կիրակոսյանի հայտարարությունն է փոխանցում Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը:

Իր ելույթում Կիրակոսյանը նաեւ ընդգծել է հակամարտության գոտում լարվածության աճի անթույլատրելիությունը եւ կարեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համապատասխան առաջարկները, այդ թվում՝ դիպուկահարների ետքաշումը եւ զինադադարի խախտումների հետաքննման մեխանիզմի ստեղծումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG