Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հինգ զինվոր է զոհվել


Աֆղանստանում ճամփեզրին տեղադրված ռումբի պայթյունից ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (International Security Assistance Force) հինգ զինվոր է զոհվել:

ISAF-ը այսօր տարածած հայտարարության մեջ չի նշել, թե որտեղ է տեղի ունեցել պայթյունը: Ավելի վաղ այս շաբաթ ռումբի պայթյունից Աֆղանստանի հարավում երեք բրիտանացի զինվոր էր զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG