Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին


Դմիտրի Մեդվեդեւ, ապրիլ, 2013թ.
Դմիտրի Մեդվեդեւ, ապրիլ, 2013թ.
Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։

Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Մեդվեդեւի ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Տրամադրված եմ Ձեզ հետ շարունակել ակտիվ աշխատանքը ռուս - հայկական համագործակցության ողջ համալիրի զարգացման շուրջ: Համոզված եմ, որ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար եւ մյուս բնագավառներում երկկողմ գործակցության հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների արմատական շահերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG