Մատչելիության հղումներ

Մահափորձ Սիրիայի վարչապետի նկատմամբ


Սիրիա - Դամասկոսի Մազզեհ թաղամասում հարձակման ենթարկված ավտոմեքենաները, 29-ը ապրիլի, 2013թ.
Սիրիա - Դամասկոսի Մազզեհ թաղամասում հարձակման ենթարկված ավտոմեքենաները, 29-ը ապրիլի, 2013թ.
Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքիի ավտոշարասյունը այսօր հարձակման է ենթարկվել մայրաքաղաք Դամասկոսում, վարչապետը փրկվել է, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով Սիրիական պետական հեռուստատեսության հաղորդումը:

Պայթյունի հետեւանքով, որի թիրախը վարչապետին տեղափոխող եւ ուղեկցող ավտոմեքենաներն էին, վիրավորվել է ալ-Հալքիի թիկնապահներից մեկը, մեկ այլ թիկնապահ եւ վարչապետի վարորդը լուրջ վնասվածքներ են ստացել, հաղորդել է «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը ահաբեկչական է որակել պայթյունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG