Մատչելիության հղումներ

Բանգլադեշում ձերբակալել են փլուզված շենքի տիրոջը


Բանգլադեշում ձերբակալվել է փլուզված գործարանի շենքի սեփականատեր Մուհամադ Սոբել Ռանան։ Նա փորձել է փախուստի դիմել երկրից եւ կալանավորվել է Հնդկաստանի սահմանին։

Ձերբակալութթյան լուրը բարձրախոսներով հրապարակվել է Դհակայում, որի արվարձանում շենքի փլուզման հետեւանքով զոհվել է ավելի քան 350 մարդ։ Քաղաքի բնակիչները ցնծությամբ են արձագանքել լուրին։

Փրկարարները դեռ շարունակում են ողջ մնացած մարդկանց փլատակներից դուրս հանելու փորձերը։ Մասնագետներն արդեն ասել են, որ այդ շենքը կառուցող շինարարները խախտել են պահանջվող տեխնիկական կանոնները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG