Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը մերժվել է


Այսօր կառավարության հերթական նիստում քննարկվել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էին Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները:

Օրենսդրական այս նախագծով հեղինակները պահանջում են հրապարակել ընտրություններին մասնակցած քաղաքացիների անունները, որպեսզի հասարակությունում վստահություն ձեւավորվի ընտրական գործընթացի եւ դրա արդյունքի նկատմամբ։

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախաձեռնությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG