Մատչելիության հղումներ

Հուժկու երկրաշարժ Իրանի հարավ-արեւելքում


Այսօր Իրանի հարավ-արեւելքում 7.8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

BBC-ն, հղում կատարելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներին, հաղորդում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը Պակիստանի սահմանին գտնվող Խաշ քաղաքի մոտակայքում է` 86 կմ խորության վրա:

Ցնցումներ զգացվել են նաեւ Հնդկաստանում, Պակիստանում եւ Մերձավոր Արեւելքում:

Իրանի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է 40 զոհերի մասին, սակայն, պաշտոնյաներից մեկը Reuters-ին ասել է, թե զոհերի թիվը կարող է հարյուրների հասնել:

Վերջին 40 տարիներին ընթացքում սա Իրանում գրանցված ամենահուժկու երկրաշարժն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG