Մատչելիության հղումներ

Ալմաթիի միջուկային բանակցությունները տապալվել են


Միջուկային հարցի շուրջ Իրանի եւ աշխարհի վեց տերությունների Ալմաթիում գումարված բանակցություններն ավարտվել են առանց ակնկալված առաջխաղացման։

Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնն ասել է, որ երկօրյա երկարատեւ բանակցությունների ընթացում կողմերը չեն հաղթահարել առկա տարաձայնությունները։ Դա հաստատել է նաեւ իրանցի ավագ բանագնաց Սայեդ Ջալիլին։

Բանակցող մեկ կողմը, որի կազմում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, Իրանից պահանջում է դադարեցնել բարձր աստիճանի խտացման ուրանի հարստացումը, ինչի դիմաց պատրաստ է թեթեւացնել սահմանած պատժամիջոցները։

Իրանը շարունակում է պնդել, որ ուրան է հարստացնում սոսկ միջուկային ռեակտորների աշխատանքն ապահովելու եւ բժշկական ծրագրերը շարունակելու նպատակով։

Իսրայելը մի քանի առիթով նախազգուշացրել է, որ ի վերջո կռմբահարի Իրանի միջուկային կենտրոններն այն դեպքում, եթե խնդիրը չկարգավորվի դիվանագիտական եղանակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG