Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստվում է հուլիսին ստանձնել ՍԾՏՀ նախագահությունը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության միջազգային մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են ՍԾՏՀ կազմակերպության ընթացիկ գործունեությանը, կարեւորել կազմակերպության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ քննարկել ս.թ. հուլիսին ՍԾՏՀ կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին ու քարտուղարության աշխատանքին վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողմ է եւ մշտապես հանդես է եկել ի նպաստ տարածաշրջանային ինտեգրացիոն բազմակողմ գործընթացների խորացման ու այդ հարցում կարեւորում է ՍԾՏՀ կազմակերպության դերը:

Հայաստանի նախագահության շրջանում, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, ջանքեր կներդրվեն կազմակերպության աշխատանքն ավելի ակտիվացնելու, անդամ երկրների միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG