Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարականի կոչ է անում Սերժ Սարգսյանին
Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 5-ին` իր հաջորդ հանրահավաքին նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրում է Ազատության հրապարակ` ճանաչելու ժողովրդի հաղթանակը եւ ինքնաբացարկ` հրաժարական տալու: Շաբաթ օրը Երեւանի Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն ասաց, թե քանի մինչեւ հիմա Սերժ Սարգսյանից չի ստացել որեւէ առաջարկ` լուծելու ժողովրդի պահանջը, նախագահը պետք է հրապարակ գա։