Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է Հայաստանի ոստիկանության հոգեւոր պատասխանատուի պաշտոնը: Այդ մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։