Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանը նամակ է հղել Թոմ Կուկին


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին։

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` նախարարի նամակում, մասնավորապես, ասված է. - «Apple ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում: Մեր օրերում շարժական սարքավորումները, մասնավորապես, պլանշետները դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ, որոնք կիրառվում են կրթական հաստատություներում: Սակայն բարձր որակային լուծումներ ունեցող iPad-երը, որոնք ծառայում են ուսուցիչներին եւ աշակերտներին, չեն ապահովում հայերեն լեզվով աշխատելու, հաղորդակցվելու եւ շփվելու հնարավորությունը, քանի որ գործառնական համակարգը (iOS) չունի հայերեն ստեղնաշար: Վստահ եմ, որ iOS համակարգում հայերեն ստեղնաշարի կիրառումը բխում է մեր ընդհանուր շահերից: Մենք պատրաստակամ ենք ցուցաբերել մեր աջակցությունն այս հարցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG