Մատչելիության հղումներ

Հերթական սկանդալային միջադեպը Ժիրինովսկու հետ


Կիեւում ասուլիսի ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին փորձում է խույս տալ իր ուղղությամբ թռչող թթու կաղամբից, 28-ը հունվարի, 2013թ.
Կիեւում ասուլիսի ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին փորձում է խույս տալ իր ուղղությամբ թռչող թթու կաղամբից, 28-ը հունվարի, 2013թ.
Կիեւում Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու հետ հերթական սկանդալային միջադեպն է տեղի ունեցել։ Ասուլիսի ժամանակ ներկաներից մի կին թթու կաղամբ է նետել Ժիրինովսկու ուղղությամբ` նրան մեղադրելով ուկրաինաֆոբիայի համար։

Ռուսաստանցի գործչի թիկնապահները անհապաղ արձագանքել են` դուրս հրավիրելով այդ կնոջը եւ նրա կողմնակիցներին մամուլի սրահից։

Ժիրինովսկին զայրացել է թիկնապահների վրա` իրենց պարտականություններում թերանալու համար։

Պատգամավորը պնդել է, թե այդ կնոջը վճարել են նման արարքի համար։

Վլադիմիր Ժիրինովսկին նախկինում աչքի է ընկել Ուկրաինայի, Ղազախստանի եւ հետխորհրդային այլ երկրների վերաբերյալ իր վիճելի հայտարարություններով։ Իսկ երկուշաբթի օրվա ասուլիսում նա խնդրել էր Ուկրաինայի իշխանություններին ավելի մոտ կապեր հաստատել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե դառնալ Եվրամիության երկրորդական անդամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG