Երեկ ժամը 23:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Յուրի Հրայրի Գարեգինյանը մարտական դիրքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ Արտակ Գրիգորիի Գալստյանին, փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Կատարվում է հետաքննություն:
«Պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արտակ Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում։