Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին:
Հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի նորանշանակ ղեկավարը, ըստ կառավարության տեղեկատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչության, ընդգծել է, որ այս տարի Հայաստանը նախագահելու է ԵԽ-ի նախարարների կոմիտեում, ինչը հնարավորություն կտա զարգացնել Երեւանի եւ Ստրասբուրգի միջեւ համագործակցությունը:
Պավլյուկը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում աջակցել Հայաստանի իշխանություններին ԵԽ-ում նախագահության եւ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի իրականացման առումով: