Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտահոգված է Ալժիրի դեպքերով


Ալժիր - Տանկերը «Ին Ամենաս» տեղանքում` իսլամիստ գրոհայինների դեմ գործողության ընթացքում, 17-ը հունվարի, 2013թ.
Ալժիր - Տանկերը «Ին Ամենաս» տեղանքում` իսլամիստ գրոհայինների դեմ գործողության ընթացքում, 17-ը հունվարի, 2013թ.
Միացյալ Նահանգները խիստ մտահոգություն է հայտնել Ալժիրում պատանդների մահվան կապակցությամբ։

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը Ալժիրի իշխանություններից պարզաբանումներ է պահանջում։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքերով` Ալժիրում պատանդների հետ կապված միջադեպը ապացուցում է, որ Մալիի իսլամիստներին դիմագրավելու համար այդ երկիր ֆրանսիական զորք ուղարկելը արդարացված էր։

«Ալ-Ղաիդա»-ի հետ կապված մի խումբ գրոհայիններ Ալժիրի «Ին Ամենաս» տեղանքում տասնյակ տեղացիների եւ արտասահմանցիների էին գերեվարել։ Ալժիրի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հատուկ գործողության ընթացքում մի քանի արտասահմանցիներ փրկվել են։

Գրոհայինների հիմնական պահանջը հարեւան Մալիից ֆրանսիական զորքերի դուրսբերումն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG