Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է լրագրողներին


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում հանդիպել է լրագրողներին եւ շնորհավորել նրանց մասնագիտական տոնի` Լրագրողի օրվա կապակցությամբ։

Պուտինն իր ելույթում նշել է, որ հանրությունը բարձր է գնահատում լրագրողի աշխատանքը։ Նրա խոսքերով, «հանրությունը լրագրողների պրոֆեսիոնալիզմի, օբյեկտիվության, ազնվության, երբեմն էլ` խիզախության շնորհիվ է տեղեկանում իրադարձությունների, ապագա ծրագրերի մասին»։

Վլադիմիր Պուտինն ասել է, որ իշխանություններն ամեն ինչ կանեն լրագրողների անվտանգությունը եւ անկախությունը պաշտպանելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG