Մատչելիության հղումներ

Վրաստանում ցուցարարները պահանջում են Սաակաշվիլիի հրաժարականը


Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում այսօր տեղի են ունեցել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ ցույցերը կազմակերպել են հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներն ու ակտիվիստները: Դրանցից մեկի ղեկավար Միխայիլ Անդգուլաձեի խոսքով, հասարակական կազմակերպությունները վերջին երկու ամսվա ընթացքում երկրի բոլոր շրջաններում հավաքել են գործող նախագահի հրաժարականի պահանջը պաշտպանող շուրջ 800 հազար ստորագրություն:

Անդգուլաձեն նաեւ նշել է, որ այսօրվա ցույցերը «նախազգուշական» են եղել, եւ եթե Սաակաշվիլին չհեռանա, հանրահավաքները «պարբերական ու զանգվածային» բնույթ կստանան:

Հունվարի 20-ին լրանում է Սահակաշվիլիի երդմնակալության 5 տարին: Ցուցարարները մատնանշում են, որ, ըստ երկրի օրենսդրության, նախագահն ընտրվում է 5 տարով, մինչդեռ նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG